Հարությունյան Լուսինե Իշխանի

Լ. Հարությունյանը ծնվել է 1993 թ-ի ապրիլի 10-ին՝ Կոտայք գյուղում: 2000-2010 թվականներին սովորել է Կոտայքի միջնակարգ դպրոցում: 2010-2014 թվականներին սովորել է ՀՊՄՀ ի կենսաբանություն բաժնում՝ քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի <<Կենսաբանություն>> բաժնում՝ ստացել բակալավրի աստիճան: 2014-2016 թվականներին սովորել է ԵՊՄՀ ի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի<<Քիմիա>> բաժնում` ստացել մագիստրոսի կոչում: 2014-2016 թվականներին աշխատել է Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցում՝ որպես կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի: 2016 թ-ից աշխատում է Կոտայքի Ս Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում որպես քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի:
2018 թ-ին <<Համահայկական բնագիտական կրթական 5-րդ գիտաժողով, բնագիտությունը 21-րդ դարում, Ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ. Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ, Համահայկական գիտաժողովի նյութերի ժողովածու>>-ում հրատարակվել է Լուսինե Հարությունյանի մանկավարժական հոդվածը:
2018 թ-ի մայիսին` ՀՀ կրթության և գիտության նախարարի N 398-Ա հրամանի համաձայն Լուսինե Հարությունյանին շնորհվել է ուսուցչի որակավորման ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգ։