Թադևոսյան Հռիփսիմե Նորիկի


Ծնվել է 1976թ․ սեպտեմբերի 29-ին՝ Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղում։
1983-1993թթ․ սովորել է Հայրավանքի միջնակարգ դպրոցում։
1993թ ընդունվել և 1998թ․ ավարտել է Գավառի պետական համալսարանի հայոց լեզու և գրականություն բաժինը, ստացել հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում, նույն թվականին աշխատանքի է անցել Գավառի պետական համալսարանում որպես հայոց լեզվի դասախոս, ուր աշխատել է մինչև 2008թ․։
Ուսմանը զուգընթաց 1997-1998թթ․ աշխատել է Հայրավանքի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։
2000թ․ ՀՀ ԳԱԱ Լեզվաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում ձևակերպվել է որպես հայցորդ, հանձնել թեկնածուական մինիմումներ օտար լեզվից, փիլիսոփաությունից, ինֆորմատիկայից և մասնագիտական՝ հայոց լեզվից, հաստատվել է թեկնածուական ատենոխոսության թեման՝ ։
2000թ․ Գավառի պետական համալսարանի -ում հրապարակվել է գիտական հոդվածը՝ <<Սահմանական եղանակի ժամանակաձևերի դրսևորումների որոշ առանձնահատկություններ Րաֆֆու վեպում>> վերնագրով։
2006թ․ մինչ օրս աշխատում է Կոտայքի Ս․Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության, հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի, 2008-2016թթ․ նաև որպես համակարգչային օպերատոր։
Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների։ 2013թ․ մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու կողմից կազմակերպված մրցույթին և արժանացել հանրապետական մրցանակի։
2017թ․ մայիսին ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից շնորհվել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ։
Ամուսնացած է, ունի երկու որդի։