Համբարձումյան Ինգա Գրիգորի

Ծնվել է 1977թ. Թբիլիսիում:
1984թ. ընդունվել և 1994թ.-ին ավարտել է Թբիլիսիի թիվ 21 միջնակարգ դպրոցը:
Ուսումնառության տարիներին սովորել է գերազանց առաջադիմությամբ, հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել հումանիտար առարկաների՝ հատկապես հայոց լեզվի և գրականության նկատմամբ:
1994թ. ընդունվել և 1999-ին ավարտել է Թբիլիսիի Սուլխան-Սաբա Օրբելիանու անվան պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը:
1999-2001թթ. աշխատել է Աբովյանի թիվ 9 միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
2001թ ընդունվել է Կոտայքի մարզի Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ և աշխատում է առ այսօր:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: