Անկախության օրվան նվիրված պարգևներ

Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ա.Կիրակոսյանը և դպրոցի ողջ անձնակազմը՝ ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի և ուսուցչի օրվա կապակցությամբ <>-ի նախագահ, գեներալ-մայոր Կիմ Գիլոյանի կողմից ՝ մատաղ սերնդի կրթության և գեղագիտական դաստիարակության, ինչպես նաև հայրենասիրական զգացումներ սերմանելու համար պարգևատրվել են պատվոգրերով:


Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի զինղեկ Եղիազար Հարությունյանը ՀՀ անկախության օրվա առթիվ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու, թիկունքային ապահովման խնդիրների լուծմանն աջակցելու, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում ներդրում ունենալու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով: