ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 5-ին աշխարհի 100-ից ավելի պետություններում նշվում է ուսուցչի տոնը: Օրը յուրահատուկ կերպով նշվեց նաև Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում: Աշակերտական խորհրդի անդամները անակնկալ էին պատրաստել իրենց սիրելի ուսուցիչների համար: Նրանք սեփական ձեռքերով պատրաստել էին շնորհավորական բացիկներ ձևավորել էին գեղեցիկ պաստառներ, որոնք էլ սիրով նվիրեցին բոլորին:
Շնորհակալ ենք մեր աշակերտներին անակնկալի համար: Ցանկանում ենք, որ կյանքում նրանց բոլոր օրերն այդպես գեղեցիկ և գունեղ լինեն ինչպես դպրոցում, այնպես էլ կյանքում: