Աշխարհագրություն — Հայկական լեռնաշխարհ, Հայաստանի Հանրապետության մարզերը և Լեռնային Ղարաբաղ

Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Արմենուհի Գասպարյանը 9-րդ դասարանում կազմակերպել էր բաց դաս, թեման՝
Հայկական լեռնաշխարհ, Հայաստանի Հանրապետության մարզերը և Լեռնային Ղարաբաղ թեմաների ամփոփումն էր:
Աշակերտներն ու ուսուցչուհին դասին նախապատրաստվել էին ամենայն պատասխանատվությամբ: Դասը հագեցած էր դիդակտիկ նյութերով, ներկայացված էին ազգային ավանդական կերակրատեսակներ, Հայկական լեռնաշխարհում հանդիպող քարեր: Հայկական լեռնաշխարհ պաստառում հաջողությամբ ներկայացված էր Հայկական 300 հազար քառ. կմ և 29 հազար քառ. կմ տարածքների սիմվոլիկ պատկեր ծառը:
Դասն ուղեկցվեց սլայդ — ցուցադրությամբ:
Աշակերտներն իրենց աջակցելու համար գոհունակություն հայտնեցին ուսուցչուհուն և անձամբ տնօրեն Ա.Կիրակոսյանին:
Դպրոցի տնօրինությունը կատարված աշխատանքը գնահատեց գերազանց և հայրենասիրական: