Բաց դաս ՙՙՌուս -պարսկական պատերազմը՚՚


Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցը հյուրընկալել էր Աբովյանի ռուս-հայկական բարեկամության թանգարանի աշխատակիցներին: Նրանք և պատմության ուսուցչուհի Ա.Ավետիսյանը 8-րդ դասարանում անցկացվեցին համագործակցային դաս ՙՙՌուս -պարսկական II պատերազմը՚՚ թեմայով: Դասն անցկացվեց թանգարանից բերված նմուշների (Երևանի բերդի բանալիները, կամավորական ջոկատների դրոշներ և մեդալներ)և սլայդ — ցուցադրությամբ, որը աշակերտների մոտ մեծ հատաքրքրություն առաջացրեց: Երեխաները ակտիվորեն մասնակցեցին և իրենց փայլուն պատասխաններով հիացրեցին թանգարանի աշխատակիցներին: Ակտիվ մասնակցություն ունեցան նաև դասարանի ԿԱՊԿՈՒ երեխաները: Թանգարանի աշխատակիցները ակտիվ մասնակցություն ցուցաբերած աշակերտներին պարգևատրեցին պատվոգրերով: