Մեր մեծերը- Մկրտիչ Խրիմյան


Այսօր հերթական դաս-միջոցառումն էր Կոտայքի Ս․Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում, որը կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Անահիտ Ավետիսյանը։ Դասը նվիրված էր Մկրտիչ Խրիմյանին, դասի թեման <>-ն էր /8-րդ դասարան/։ Հարցուպատասխանի միջոցով ստուգվեցին աշակերտների գիտելիքները, այնուհետև աշակերտները ներկայացրին Մկրտիչ Խրիմյանի հայրենանվեր գործունեությունը՝ որպես միջազգային ատյաններում Հայկական հարցի առաջին բարձրաձայնողի։ Դասն ուղեկցվեց սլայդ-ցուցադրությամբ, ներկայացվեցին թատերական հատվածներ Մկրտիչ Խրիմյանի գործունեությունից։ Հուզիչ էր Մկրտիչ Խրմյանին նվիրված <> երգը աշակերտների կատարմամբ։ Դասարանում կան ԿԱՊԿՈՒ աշակերտներ, ովքեր ևս ակտիվորեն մասնակցում էին դասին։ Փոխտնօրեն Ն․Շահբազյանը դասը համարեց ուսանելի։ Նա մասնավորապես նշեց, որ այսպիսի միջոցառումները անհրաժեշտ են աշակերտներին, քանի որ այն բարձրացնում է նրանց ռազմահայրենասիրական ոգին։