Կոնֆլիկտը և կոնֆլիկտի հաղթահարման ուղիները

Սեպտեմբերի 25-ին Կոտայքի Ս. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի սոցիալական մանկավարժը հոգեբանի հետ համատեղ 9-րդ դասարանի աշակերտների համար անցկացրեցին բաց դաս՝ «Կոնֆլիկտը և կոնֆլիկտի հաղթահարման ուղիները» խորագրով, որի ընթացքում ցուցադրվեց «Հարևանները» տեսաֆիլմը:
Դասը ունեցավ երեք փուլ, խթանման, իմաստավորման և կշռադատման: Խթանման փուլում աշակերտներին ներկայացվեց կոնֆլիկտի մասին ընդհանուր ինֆորմացիա, երեխաները դիտեցին ֆիլմի առաջին հատվածը, որից հետո սկսվեց իմասատավորման փուլը: Իմաստավորման փուլում աշակերտները ներկայացրեցին իրենց կարծիքները ֆիլմի հնարավոր ավարտի մասին: Այնուհետև աշակերտները դիտեցին ֆիլմի երկրորդ հատվածը:
Կշռադատման փուլում աշակերտները կիսվեցին իրենց տպավորություններով, դուրս բերեցին ֆիլմում ցուցադրված կարևոր հիմնահարցերը և ներկայացրեցին հիմնահարցերի լուծման իրենց տարբերակները:
Աշակերտները սիրով մասնակցեցին դասին և առաջ քաշեցին թեմաներ, որոնց շուրջ կցանկանային խոսել հաջորդ հանդիպումների ժամանակ: