Այցելություն Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարան

Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Լ.Հարությունյանի նախաձեռնությամբ, դասղեկ Հ.Թադևոսյանի և ԴԱԿ Հ.Ավետիսյանի ուղեկցությամբ Նրանք ծանոթացան համալսարանի պատմությանը, հետաքրքիր տեղեկություններ ստացան բուհի շրջանավարտների և ուսանողների մասին, ծանոթացան նրանց կատարած աշխատանքներին ու ձեռքբերումներին: Երեխաները տեղեկացան նաև, թե ինչ մասնագիտություններ են ուսումնասիրվում բուհում, ոմանք նույնիսկ կողմնորոշվեցին իրենց ապագա մասնագիտության ընտրության մեջ: Էքսկուրսավար Հայարփին սիրով պատասխանեց երեխաներին հուզող բոլոր հարցերին: Վերջում աշակերտներն իրենց տպավորությունները գրառեցին թանգարանի մատյանում:
: