Հավերժ փառք զոհվածներին

Ապրիլի 14-ին Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները և դասղեկ Ա.Շահբազյանը կազմակերպել էին ցերեկույթ` նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած քաջերի հիշատակին:
Դպրոցն իր ցավակցությոնը հայտնեց զոհված զինվորների և խաղաղ բնակիչների հարազատներին:
Աշակերտներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված զինվորներին, երախտիքի խոսքեր ուղղեցին նրանց հիշատակին, մեկ անգամ ևս փորձեցին ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովրդին ծնկի բերելն այդքան էլ հեշտ չէ:
— Ձեր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: Մեր հայրենիքը կանգուն է, հպարտ իր քաջ մարտիկներով:
Նրանք ներկայացրին պատմական փաստեր, որոնց ճնշման տակ ի վերջո աշխարհը տեղի կտա և կընդունի Հայոց ցեղասպանությունն ու նրան հաջորդած ոճրագործությունները և պատասխանատվության կենթարկվեն չարագործները:
Աշակերտները չմոռացան նաև ապրիլյան պատերազմի օրերին ռազմական գործողությունների մասնակից մեր դպրոցի շրջանավարտներին`
Ավագ լեյտենանտ Խաչիկ Ոսկանյան
Ռաֆիկ Մելքոնյան
Արսեն Ապետնակյան
Մելիք Սիմոնյան
Արտյոմ Բաղդասարյան
Արթուր Ղազարյան
Միջոցառմանն ուղիղ եթերով հետևում էր ապրիլյան պատերազմում զոհված հերոս Անդրանիկ Զոհրաբյանի մայրը` Ալլա Զոհրաբյանը:
Աշակերտները երդվեցին շարունակել հերոսների կիսատ թողած գործը: