Հիշում ենք ու պահանջում

Ապրիլյան ոգեկոչման միջոցառումների եզրափակումն էր Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում՝ <> խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Անահիտ Ավետիսյանը, բեմում 6-րդ դասարանի աշակերտներն էին, Միջոցառմանն աջակցել էր ԴԱԿ Հռիփսիմե Ավետիսյանը:
Աշակերտները, մի-մի մոմ ձեռքներին, Ծիծեռնակաբերդի մակետի մոտ հիշատակեցին դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած մեծ ողբերգությունը և վառեցին իրենց մոմերը` հավերժ անմեռ սրբադասված զոհերի հիշատակին՝ տերունական աղոթքը հնչեցնելով առ Աստված:
Հերոսական երգերի ուղեկցությամբ նրանք ներկայացրին մեր ժողովրդի ողբերգական պատմությունը, բայց և նրա ոգու և գոյատևման պայքարը, նրա հավերժության գաղտնիքը: Հնչեցրին ազգային-ազատագրական երգեր:
Օրվա խորհուրդը իր շուրջն էր համախմբել դպրոցի բոլոր աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին, ծնողներն իրենց երախտիքի խոսքերն ասացին դպրոցին՝ նման հրաշալի միջոցառում կազմակերպելու համար:
Միջոցառման ավարտին կազմակերպիչներին իր շնորհակալությունը հայտնեց դպրոցի տնօրեն Անժելա Կիրակոսյանը: