Տոնդ շնորհավոր, հաղթանակա’ծ բանակ

Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում կայացավ Հայոց Բանակի 25 ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին զինղեկ Ե.Հարությունյանը և ԴԱԿ Հ.Ավետիսյանը: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի պատանի երկրապահները, 1-ին և 10-րդ դասարանի աշակերտները:
Միջոցառումն անցկացվեց բարձր մակարդակով: Երեխաները մեծ լրջությամբ և ոգևորվածությամբ կարողացան արտահայտել իրենց սերը և նվիրվածությունը հայրենիքին, հուզվեցին և հուզեցին բոլորին՝ ևս մեկ անգամ հիշելով մեր բոլոր հերոսներին, ովքեր անձնվիրաբար մարտնչել և ընկել են մեր երկրի պաշտպանության դիրքերում՝ բարձր պահելով հայ զինվորի ու հայոց բանակի պատիվը։
Մասնակիցներն իրենց խոսքով մեկ անգամ ևս ապացուցեցին, որ անկախ պետականության ամենակարևոր կառույցներից մեկը ազգային բանակն է: Բանակն է, որ կարող է ապահովել պետության անվտանգությունը, ժողովրդի խաղաղ, ստեղծագործ կյանքը, պահպանել մեր սրբությունները` հայրենիքը, հավատքը, լեզուն: