Շառլ Ազնավուրի հիշատակին

Հոկտեմբերի 5-ին Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում հայ գրականության դասը սկսվեց տերունական աղոթքով:
Դասի թեման` Հ.Թումանյանի <<Հոգեհանգիստ>> բանաստեղծությունը, համահունչ էր աշակերտների տրամադրությանը, քանզի այսօր աշխարհը հրաժեշտ տվեց համաշխարհային ճանաչում վայելող հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրին: Շանսոնյե, պոետ, կոմպոզիտոր, դերասան Շառլ Ազնավուրը 94 տարեկան էր:
Աշակերտները Կոտայք գյուղի Ս.Հովհաննես եկեղեցում մոմեր վառեցին և աղոթեցին ոչ միայն Եղեռնի անմեղ զոհերի` նաև մեծանուն հայորդի Շառլ Ազնավուրի հոգու հանգստության և խաղաղության համար:
Դպրոցի տնօրեն Ա.Կիրակոսյանը և դպրոցի ողջ անձնակազմը խորապես ցավում են մեր ժողովրդի անդառնալի կորուստը: