Մայիսյան հերոսամարտեր

Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում «Սարդարապատից Արցախ» խորագրով հերթական միջոցառումն էր կազմակերպել պատմության ուսուցչուհի Անահիտ Ավետիսյանը
Միջոցառումը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, մայիսյան հերոսամարտերին և Արցախյան ազատամարտին: Միջոցառման ընթացքում աշակերտները հիշարժան դրվագներ ներկայացրեցին առաջին հանրապետության ստեղծման, Սարդարապատի հերոսամարտի և Արցախյան գոյամարտի պատմությունից, հիշեցին այդ տարիների երախտավորներին:: Աշակերտները երգի, պարի և ասմունքի միջոցով հիշատակեցին հայ ժողովրդի փառավոր ուղին։