Սուրբ Սարգսի տոնը


Սուրբ Սարգսի տոնը Հայոց եկեղեցու շարժական տոներից է և նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին նշեց Սուրբ Սարգսի տոնը:
Տոնի նախօրյակին՝ ուրբաթ երեկոյան, տների դռների մոտ կամ տանիքին սկուտեղով այլուրից պատրաստված փոխինդ էին դնում: Ժողովուրդը հավատում էր, որ այդ երեկո Սարգիս զորավարն իր ձիով անցնում է տների տանիքների վրայով և հույս ունեին, որ իր ձիու պայտը կդրոշմեր փոխինդին: Ուրբաթ երեկոյան չամուսնացած աղջիկները և պատանիները նույն փոխինդից աղի բլիթ էին պատրաստում և ուտում: Գիշերը երազում ով իրենց ջուր տար, նա էլ պետք է լիներ իր փեսացուն կամ հարսնացուն:
Տոնի առթիվ Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները տեխնոլոգիայի ուսուցչուհի Ա.Հարությունյանի օգնությամբ աղի բլիթներ էին պատրաստել և բաժանել: Նրանք միմյանց նաև գեղեցիկ ձևավորված բացիկներ և քաղցրավենիք նվիրեցին:
Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ: