Քաջ Նազարը

Այսօր տոն էր Կոտայք գյուղի մշակույթի տանը: Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի դասվար Գոհար Հարությունյանը 4-րդ դասարանի աշակերտների տարրական դպրոցն ավարտելու առիթով ներկայացրեց <> հեքիաթի բեմադրությունը: Այն համեմված էր երգ ու պարով` հին ու ժամանակակից, նուրբ համադրումներով: Հանդիսատեսը շունչը պահած հետևում էր փոքրիկ դերասանների հրաշալի խաղին, հիացմունքով ծափահարում, որից ոգևորված նրանք ավելի լավ էին ներկայանում:
Ներկայացման ավարտին դպրոցի տնօրեն Ա.Կիրակոսյանն իր գովասանքի խոսքերն ուղղեց երեխաներին և ուսուցչուհուն, նրանց հետագա հաջողություններ մաղթեց միջին դպրոցում: Կազմակերպիչներին իրենց գոհունակությունը հայտնեցին նաև ծնողները:
Ներկաները մեծ բավականություն ստացան