Տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով

Շահբազյան Նիկոլայ Երեմի
Ծնվել է 1954թ. սեպտեմբերի 30-ին՝ ՀՀ Կոտայքի Մարզի Կոտայքի գյուղում: 1962-1972թթ սովորել և ավարտել է Կոտայք գյուղի միջնակարգ դպրոցը:
1976-1981թթ սովորել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը:
1982-1988թթ սովորել և ավարտել է Երևանի Գյուղատնտեսական ակադեմիան:
1973-1975թթ ծառայել է խորհրդային բանակում:
1981թ.-ից աշխատում է Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ, 1996թ.-ից մինչև օրս՝ տնօրենի տեղակալ՝ ուսումնական աշխատանքների գծով:
Ամուսնացած է, ունի 2 որդի: