Տնօրեն

Կիրակոսյան Անժելա Վլադիմիրի
Ծնվել է 1966թ. Երևանում:
1973-1983թթ սովորել և ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցը:
1983-1988թթ սովորել և ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը:
1988-1993թթ աշխատել է Աբովյանի թիվ 7 միջնակարգ դպրոցում որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի:
1993թ-ից աշխատում է Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, 2001-2014թթ. որպես տնօրենի տեղակալ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով:
2017թ Փետրվարի 9-ին նշանակվել է Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն: